Վենսը զգուշացնում է Իրանին «լուրջ» ընդունել ԱՄՆ սպառնալիքները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է «լուրջ» վերաբերվի Վաշինգտոնի նախազգուշացումներին՝ կապված միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածության հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթում պնդել էր, որ Թեհրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են սպառնալ ինչպես Եվրոպային, այնպես էլ ապագայում՝ ԱՄՆ-ին։ Նա նաև մեղադրել է Իսլամական Հանրապետությանը «չարամիտ միջուկային նկրտումներ» ունենալու և նախորդ տարվա հարվածներից հետո միջուկային ծրագրի վերականգնման փորձերի մեջ։
Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վաշինգտոնը նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, հավելել է, որ այնուամենայնիվ նախագահը «իրավունք ունի» դիմելու ռազմական միջոցների։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ «աշխարհի ամենավտանգավոր ռեժիմներից մեկը» միջուկային զենք ձեռք բերի։ Միաժամանակ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ շարունակելով իր «առավելագույն ճնշման» քաղաքականությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի վաղ նշել էր, որ բանակցությունների համար «բարենպաստ հեռանկար» կա, մինչ երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր պատվիրակության հետ մեկնել է Շվեյցարիա՝ հանդիպելու ամերիկացի պաշտոնյաների հետ։
Թեհրանը հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ ունի և ամերիկյան պնդումները «մեծ ստեր» են։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից