ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ
Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Իրանի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է ավելի շահավետ գործարք կնքել Թեհրանի հետ, և այդ հարցի վերաբերյալ որոշումն Իրանի իշխանություններին է։ ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդել է, թե Իրանը հասկանում է միայն «կոպիտ ուժը, լինի դա ֆինանսական շուկաներում, թե ռազմական ոլորտում»։
Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի լիակատար հրաժարում միջուկային զենքից։ ԱՄՆ-ում նախազգուշացրել են, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ նկատի ունենալով հարվածներն իսլամական հանրապետությանը 2025 թվականի ամռանը, և կոչ են արել «թուլ չտալ, որ դա տեղի ունենա»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը:


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից