Ընկուզեղենը, լոբազգիները եւ կաղամբը կարող են օգնել մկանային զանգվածի աճին
Լոբազգիները, ընկուզեղենը, սոյան եւ կաղամբը մկանային զանգվածի աճին պակաս չեն նպաստում, քան մսամթերքները: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները: Նրանք նաեւ հայտնել են, որ բուսական ծագմամբ մթերքներից ստացած սպիտակուցները նվազեցնում են ցանկացած պատճառով մահվան հավանականությունը:
American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 2986 մարդու սննդակարգի տվյալները: Կամավորների 82 տոկոսը ստացել է խորհուրդ տրվող սպիտակուցների օրական նորմա: Մասնակիցների սննդակարգը հետազոտելով՝ գիտնականներն առանձնացրել են սնվելու 6 մոդել, որոնք տարբերվել են սպիտակուցների հիմնական աղբյուրներով՝ արագ սնունդ եւ յուղոտ կաթնամթերքներ, ձուկ, կարմիր միս, հավ, քիչ յուղայնությամբ կաթնամթերքներ եւ լոբազգիներ: Գիտնականները նաեւ գնահատել են մասնակիցների մկանային զանգվածը, ուժը եւ ոսկրային հյուսվածքների խտությունը:
Հետազոտությամբ պարզվել է, որ ավելի շատ սպիտակուցներ օգտագործած մասնակիցների մոտ մկանային զանգվածի եւ ազդրի քառագլուխ մկանի ուժը ամենաբարձրն է եղել: 70 կգ քաշով մարդու համար սպիտակուցների ամենամեծ քանակը 126 գրամն է, իսկ ամենափոքր քանակը՝ 52 գրամը: Ըստ որում՝ սնվելու մոդելն արդյունքների վրա չի ազդել: Այսինքն՝ լոբազգիներից ստացված սպիտակուցները նույնքան օգտակար էին եւ նպաստում էին մկանների աճին, որքան կարմիր մսից ստացածը: Դրանից բացի, բուսական սպիտակուցների օգտագործումը 12 տոկոսով նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը, իսկ ցանկացած պատճառներով մահվան հավանականությունը՝ 10 տոկոսով:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում