Մի քանի օրով հրադադարի փոխարեն Ուկրաինայի ղեկավարը պահանջել է «անհապաղ, ամբողջական եւ անվերապահ» զինադադար՝ առնվազն 30 օրով։ «Երաշխավորված եւ հուսալի լինելն այն է, ինչը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար», - ընդգծել է Զելենսկին։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խաղաղ բանակցությունների շրջանակում դեռ մարտ ամսին առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները մեկ ամսով, եւ Կիեւը համաձայնել է դա անել։ Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է տեսնել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը հայտնել է, որ շարունակվող մարտերը Թրամփին ավելի ու ավելի են հիասթափեցնում ինչպես Պուտինից, այնպես էլ Զելենսկուց:
Ավելի վաղ Կրեմլը միակողմանի զինադադար էր հայտարարել՝ ի պատիվ Հաղթանակի 80-ամյակի։ Այն կգործի մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս որոշումը անվանել է Պուտինի «բարի կամքի դրսեւորում», ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է «խաղաղ կարգավորման հետագիծ մտնել»։ Միաժամանակ Կրեմլն ընդգծել է, որ հրադադարի խախտման դեպքում ուկրաինական կողմին կտրվի «համարժեք եւ արդյունավետ պատասխան»։


















































ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ. Ուիթքոֆֆ
Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները
ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին
Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացի
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ