Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին
Ռուսական ուժերը փետրվարի 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։ «Թշնամին բալիստիկ հրթիռներով հարվածում է մայրաքաղաքի ենթակառուցվածքներին», - գիշերը հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ հրթիռը հարվածել է Դարնիցկիի շրջանում գտնվող մասնավոր տանը և Գոլոսիևսկի և Դեսնյանսկի շրջաններում գտնվող ոչ բնակելի շենքին։ Հրթիռի բեկորներն ընկել են նաև Դնեպրովսկիի շրջանում գտնվող բնակելի շենքի մոտ։
Կիևի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Մեկը հոսպիտալացվել է ծանր վիճակում, իսկ մյուսը՝ տեղում բուժօգնություն է ստացել։ Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով Կիևում ևս մոտ 2600 տուն մնացել է առանց ջեռուցման։ «Հիշեցնեմ, որ Դեսնյանսկի և Դարնիցկի շրջանների ավելի քան 1100 բարձրահարկ շենքեր նույնպես առանց ջեռուցման են մնացել վերջին հրետակոծությունից հետո», — գրել է Կլիչկոն Telegram-ում: «Դարնիցկիի ՋԷԿ-ին հասցված լուրջ վնասի պատճառով ներկայումս այնտեղ ջեռուցում ապահովելն անհնար է»,- հավելել է նա:


















































ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ. Ուիթքոֆֆ
Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները
ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից
Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացի
ՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից