Apple–ը նոր iPhone սմարթֆոնների համար 60 միլիոն էկրան ձեռք կբերի Samsung–ից
Ամերիկյան Apple ընկերությունը կորեական Samsung Electronics –ի մաս հանդիսացող Samsung Display ընկերությունից մտադիր է 60 միլիոն էկրան ձեռք բերել նոր iPhone սմարթֆոնների համար ընդհանուր 5 տրիլիոն կորեական վոնով (շուրջ 4,35 միլիարդ դոլար), հաղորդում է The Korea Herald–ը։
Պարբերականը նշում է, որ 2016 թվականի ապրիլին Apple ընկերությունը արդեն պատվիրել էր 100 միլիոն OLED-էկրան Samsung–ից՝ 6,79 միլիարդ դոլարով։ Այսպիսով, հաշվի առնելով նոր գործարքը, Samsung–ը դառնում է 2017 թվականի աշնանը վաճառքի ներկայացվող նոր iPhone սմարթֆոնների մասերի խոշորագույն մատակարարը։
Ավելի վաղ ճապոնական Sharp ընկերությունը հաստատել էր, որ iPhone 8 նոր մոդելը զինված է լինելու կոր OLED-էկրանով։ Ակնկալվում է, որ OLED-էկրանը կտեղադրվի միայն 5,5 դույմ անկյունագծով iPhone 8 Plus սմարթֆոնների վրա։


















































Հայտնի է ցանկացած iPhone կոտրելու միջոցը
Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի մասին վիճակագրական տվյալները
Apple-ը միանգամից երկու ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում iPhone SE-ին փոխարինելու համար
Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհում ամենատարածված iPhone-ի գնի ռեկորդային անկում է գրանցվել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում