Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի մասին վիճակագրական տվյալները
Ամերիկյան Apple ընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացել է Apple Maps քարտեզային ծառայության միջոցով գրանցված նավիգացիոն տվյալների հասանելիությունը, հայտնի է դառնում ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։
Ընկերության մամուլի ծառայության համաձայն՝ նոր գործառույթը թույլ կտա հետևել աշխարհի տարբեր շրջաններում մարդկանց տեղաշարժման հիմնական միտումներին։ Վիճակագրությունն օգտակար կլինի երկրների իշխանությունների համար, որոնք կարող են գնահատել, թե մարդիկ կարանտինի ժամանակ որ տեսակի տրանսպորտից են հիմնականում օգտվում։
Տեղեկատվությունը հավաքվում է հեռախոսում ներբեռնված Apple Maps քարտեզին կատարած հարցումների թվի հաշվարկով, այնուհետև այդ թիվը համեմատվում է նախկինում մարդկանց՝ նույն հավելվածից օգտվելու ծավալների հետ։
Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր և համեմատվում է հունվարի կեսերի հետ, երբ ԱՄՆ-ում դեռևս սահմանափակումներ չկային։
Նշվում է, որ տեղեկատվության այդ «բազայում» անհատական տվյալներ, ինչպես, օրինակ, անձի գտնվելու վայրը չի ցուցադրվելու։ Ընկերությունը հստակ նշում է, որ «Քարտեզներ» հավելվածը մարդկանց տվյալները չի կապում Apple ID-ի հետ, ինչպես նաև չի պահվում գտնվելու վայրի պատմությունը։


















































Հայտնի է ցանկացած iPhone կոտրելու միջոցը
Apple-ը միանգամից երկու ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում iPhone SE-ին փոխարինելու համար
Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհում ամենատարածված iPhone-ի գնի ռեկորդային անկում է գրանցվել
Համացացնում հայտնվել են iPhone 12-ի նոր ռենդերները
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը