Լուկաշենկո. Ուկրաինան պատրաստվում էր հարված հասցնել Բելառուսում գտնվող ՌԴ զորքերին
Ուկրաինայում մի քանի զենիթային եւ հրթիռային ստորաբաժանումներ բելառուսական սահմանի մոտ պատրաստվում էին հարված հասցնել Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական զորքերին։ Այս մասին երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մեր հետախուզությունը եւ ռուսները Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարեւանությամբ, հայտնաբերել են մի քանի զենիթային եւ հրթիռային ստորաբաժանումներ, որոնք պատրաստ էին հարվածել բելառուսական տարածքում կենտրոնացված ռուսական զորքերին։ <> Ռուսաստանի կողմից օպերացիա անցկացնելու որոշման հայտարարման հետ միաժամանակ (Ուկրաինայի ապառազմականացման եւ ապաազգայնականացման համար) կանխարգելիչ հարված է հասցվել այդ ծանր զինատեսակներին, դիրքերին՝ իրենց կորուստներն ու Բելառուսի վրա ազդեցությունը կանխելու համար»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ-ն։
Նա հավելել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն իրականացնելու համար նախատեսվում էր օգտագործել Բելառուսում տեղակայված ուժերը։ «Բնականաբար, ենթադրվում էր Բելառուսի տարածքում մնացած զորքերի խմբավորման օգտագործում։ Եվ ինձ այս մասին տեղեկացրին փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին»,- ասել է Լուկաշենկոն։


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...