Դատախազության շենքի մոտ ակցիա կիրականացվի՝ Չարչյանին ազատ արձակելու պահանջով
Այսօր՝ ժամը 17։00-ին դատախազության շենքի մոտ ակցիա կիրականացվի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով։
«Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հայտնում ենք, որ այսօր՝ Հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց»,- նշված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում։


















































Որքան էլ շարունակվեն ապօրինությունները, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. Արամ Վարդևանյան
Արմեն Չարչյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)
Արմեն Չարչյանին՝ այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում