Որքան էլ շարունակվեն ապօրինությունները, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. Արամ Վարդևանյան
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը։ Դատարանը հրապարակեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը.
«Դատարանը՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց մեր բողոքը, մերժեց բավականին դողդողացող ձայնով, ամեն ինչ էլ ընկալելի և հասկանալի է, բայց իրավաչափ չէ. հասկանալի են ճնշումները դատավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումները, բայց այդ ամենը կապ չունի իրավունքի հետ»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։
Վերջինս նշեց, որ բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարան էին եկել արդարադատության ակնկալիքով, կարծելով, որ իրավաբանություն են տեսնելու, սակայն՝ ըստ իրենց՝ ապարդյուն. «Դատարանի կողմից բոլոր հարցադրումները, որոնք հնչում էին, տպավորություն էին թողնում, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր։ Հերթական անգամ ունեցանք քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում պլանավորման ֆետիշացում»։
Վարդևանյանը ընդգծեց, որ որքան էլ շարունակվեն ապօրինությունները՝ Արմեն Չարչյանը ամեն դեպքում լինելու է ազատության մեջ։
Հիշեցնենք, որ ընտրություններին ընդառաջ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ նրանք պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։


















































Արմեն Չարչյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)
Դատախազության շենքի մոտ ակցիա կիրականացվի՝ Չարչյանին ազատ արձակելու պահանջով
Արմեն Չարչյանին՝ այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում