ՌԴ ԱԳՆ շենքից 1 մլն դոլար են գողացել․ Լուրերի դաշնային գործակալություն
Մոսկվայում ՌԴ ԱԳՆ շենքից տարբեր արժույթով մեկ միլիոն դոլար են գողացել: Դեպքը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի առաջ։ «Լուրերի դաշնային գործակալության» աղբյուրի տվյալներով՝ կասկածյալներից մեկը ԱԳՆ-ի աշխատակցուհին է, մյուսը՝ նրա զուգընկերը։
Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերին Իրանից դիվանագիտական փոստով 1,5 մլն դոլար է ուղարկվել։ Այդ գումարի երկու երրորդն անհետացել է երկու շաբաթ անց։ Պարզվել է՝ ԱԳՆ աշխատակցուհին գումարը տուն է տարել և փոխանցել իր զուգընկերոջը։ Մեկ օր անց ԱԳՆ-ի աշխատակիցը ձերբակալվել է գողության կասկածանքով, իսկ նրա զուգընկերը՝ մեղսակցության։
Մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննել են գործը։ Այդ ընթացքում գլխավոր կասկածյալին կալանքի տակ պահելու խափանման միջոցը փոխել են տնային կալանքի, իսկ ավելի ուշ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նրա զուգընկերը փոխել է կարգավիճակը՝ կասկածյալից դառնալով վկա։ Կորած գումարը դեռևս չի հայտնաբերվել, հաղորդում է աղբյուրը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...