Մինչև տարեվերջ ցանկություն չունեն վերացնել հայտարարված ռազմական դրությունը
«Ժողովուրդը» գրում է․
«Ազգային ժողովի ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ առաջարկել են այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: Այս նույն խմբակցությունները մեկ անգամ էլ էին նման նախագիծ ներկայացրել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Ավելին, ընդդիմադիրները մեծ դժվարությամբ էին կարողացել ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որն էլ իրավասու է ԱԺ նիստերի օրակարգի հաստատման համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամն էլ բացառություն չի լինելու, և չնայած խորհրդի նիստը նախատեսված է այսօր, սակայն, մեր տեղեկություններով, այն կրկին կարող է մի քանի անգամ չկայանալ: Անգամ եթե ի վերջո այդ հարցով արտահերթ նիստ գումարվի, իմքայլականները կրկին հակված են դեմ քվեարկել նախագծին:
Մեր տեղեկություններով՝ նրանք ցանկություն ունեն մինչև այս տարվա վերջ դեռ չվերացնել հայտարարված ռազմական դրությունը և այդ հարցին կանդրադառնան միայն հաջորդ տարի, իսկ ընդդիմադիրներն էլ ցանկանում են հասկանալ, թե ինչու իշխանությունները չեն շտապում վերացնել այն, եթե պատերազմն ավարտվել է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ