Ո՞ւր են Ղարաբաղ կոմիտեի դեռ ողջ մնացած անդամները, անձնական երջանկությունն են վայելո՞ւմ. Արա Սահակյան
Նիկոլ Փաշինյանը կործանեց ու փոշիացրեց մեր պատմության 33 տարիների արդյունքները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը։
«Նա վերջին հարբեցողի նման տանուլ տվեց մեր երկիրը։ Նա ոչնչացրեց մի սերնդի կյանքի արդյունքները, նա բախում ստեղծեց սերունդների միջեւ։ Նա տրորեց մեր սերունդների համերաշխությունը։ Հայրերին ու որիդներին իրար դեմ հանեց։ Էլ ի՞նչ ունես տալու, ու կործանելու»,- ասաց Սահակյանը։
Նա իր սերնդակից պատգամավորներին եւ Ղարաբաղ կոմիտեի անդամներին դիմեց, թե ո՞ւր են՝ չկան։
«Դուք ինչո՞ւ եք նստել իմ երեկվա ընկերներ, դուք ուզո՞ւմ էիք Ղարաբաղն այս օրին լիներ։ Դուք ուզո՞ւմ էիք, որ կորցնեինք այն տարածքները, որոնք բանակցությունների սեղանին կարող էին լինել որպես կռվան։ Ո՞ւր են Ղարաբաղ կոմիտեի դեռ ողջ մնացած անդամները, անձնական երջանկությունն են վայելո՞ւմ։ Մի՞թե դուք պատասխանատվություն չեք զգում ժողովրդի առաջ, սա ձեր ստեղծած, ձեր սկսած շարժման արդյունքն էր, որ այն ստահակը ոչնչացրեց»,- հայտարարեց Սահակյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում