ԱՄՆ-ն իրավական անձեռնմխելիություն է տրամադրել Սուդանին
ԱՄՆ օրենսդիրները սատարել են օրենքը, որը Սուդանին իրավական անձեռնմխելիություն է տրամադրում զինյալների կողմից ավելի վաղ տեղի ունեցած հարձակումների նկատմամբ, ինչը վերջին քայլը դարձավ Խարթումն ահաբեկչությունը հովանավորող պետությունների սեւ ցուցակից հանելու պատմական գործարքի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:
Օրենքը վերականգնում է Սուդանի ինքնիշխան անձեռնմխելիությունը` բացառությամբ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումների կապակցությամբ ԱՄՆ-ի դաշնային դատարաններում արդեն ընթացող դատական գործերի, եւ հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացնում Խարթումին:
Սուդանը մեկ շաբաթ առաջ էր հանվել ահաբեկչության հովանավորողների ամերիկյան սեւ ցուցակից` մոտ երկու ամիս անց այն բանից հետո, երբ արաբական երկիրը խոստացավ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ:
Սուդանը 700 միլիոն դոլար օգնություն կստանա, ինչպես նաեւ լրացուցիչ 120 միլիոն դոլար` Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ իր պարտքը մարելու համար:
Գործարքի շրջանակներում Սուդանը համաձայնել է 335 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում վճարել 1998 թվականին Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների վրա «Ալ-Քաիդա»-յի կողմից կրկնակի հարձակման, ինչպես նաեւ 2000 թվականին Եմենում ջիհադիստական խմբավորման կողմից ԱՄՆ «Քոուլ» նավի վրա հարձակման հետեւանքով ողջ մնացածներին եւ զոհվածների ընտանիքներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...