Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչն ինքնամեկուսացել է
Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկն ինքնամեկուսացել է տանը կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդովում է, որ Դոդիկը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական էր: Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես նորմալ, բոլոր ֆիզիկական ցուցիչները գտնվում են նորմայի սահմանում:
Ակնկալվում է, որ առաջիկայում Դոդիկը կմեկնաբանի Լուգանսկից XVIII դարի սրբապատկերը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին նվիրելու առնչությամբ: Հինգշաբթի Բոսնիա եւ Հերցեգովինայի ԱԳՆ ղեկավար Բիսերա Տուրկովիչը հայտնել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինայում Ուկրաինայի դեսպանատունը հանրապետության ԱԳՆ է ուղարկել նոտա՝ պահանջելով վերադարձնել ուկրաինական կողմին Լուգանսկից սրբապատկերը: Նախարարի խոսքով՝ դեսպանատունը հարցրել է՝ ինչպես է սրբապատկերը հայտնվել Բոսնիա եւ Հերցեգովինայում, եւ պահանջել պարզաբանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի մահմեդականների ներկայացուցիչ, նախարար Տուրկովիչը հայտարարել է, որ կձգտի վերադարձնել սրբապատկերն Ուկրաինային: Ուրբաթ Բոսնիա եւ Հերցեգովինայի դատախազությունը հարուցել է քրեական գործ եւ սկսել ստուգել սրբապատկերի ծագումը:
Շաբաթ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ՏԱՍՍ-ին, որ սրբապատկերը վերադարձվել է նվիրատուներին դրա պատմությունը պարզելու համար Ինտերպոլի գծով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...