Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին
Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը՝ մանրամասնելով, որ քաղաքացիական անձը տարեց կին է, ում մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում:
«Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնողական աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- տեղեկացրեց Թադեւոսյանը։
Նա հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 զոհված զինծառայողի մարմին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում