«Համերգ երախտիքի»՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը եւ Արամ Խաչատրյան համերգասրահը Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին, անմահացած եւ վիրավորում ստացած հերոսներին։ Համերգը երախտիքի եւ խոնարհման տուրք է հայ զինվորին։ Հանգանակության համար սահմանված են՝ 5․000 դրամ, 10․000 դրամ, 20․000 դրամ 50․000 դրամ եւ 100․000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Իսկ համերգի հանդիսատեսը կլինեն մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Հանգանակությունը սկսվում է դեկտեմբերի 17-ից եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը։
Մասնակցում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, դասախոսները եւ ՀԱՖՆ երաժիշտներ։ Ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորների եւ համաշխարհային դասականների կամերային ստեղծագործություններ (մենանվագներ, դուետներ, տրիոներ):
Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ (կամավոր եւ ժամկետային զինծառայողներ) մասնակցեցին մարտերին։ Պատերազմի ընթացքում կոնսերվատորիայի 3 ուսանող արիաբար զոհվեցին ռազմաճակատում, 7-ը՝ ստացան վիրավորում, կան նաեւ անհայտ կորածներ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում