Ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք․ Փաշինյանը պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։
Բանակի եւ ՊՆ ղեկավարությունն անորոշության մեջ է՝ չգիտեն իրենց անելիքն ու չեն պատկերացնում ապագան։ Արցախում նոր գերիների ու նոր գյուղերի գրավման, մեր զորամասերի շրջափակման, Արցախում հանգիստ շրջող ադրբեջանցիների հետ կապված՝ ոչինչ չի ձեռնարկվում։
Մասնավորապես, ՀՀ իշխանությունն այլեւս որեւէ կերպ չի տնօրինում իրավիճակը, եւ ՀՀ ու Արցախի իշխանությունների միջեւ կապ չկա։
Նախօրեին, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հադրութի վերջին հատվածը եւ նոր գերիներ վերցրել, մեր տեղեկություններով, բանակի ղեկավարությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեռ շարունակում է բանակի գերագույն հրամանատարը համարվել, քանի որ ռազմական դրությունը դեռ վերացված չէ, եւ հրահանգ են խնդրել։ Նա ասել է․ ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք։
Այսինքն, որոշում կայացնելու պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա, որոնք կարծում են, որ այս պահին հարցին միայն քաղաքական լուծում կա։
Սակայն քաղաքական լուծումն էլ անհնարին է, քանի որ, ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ վարչապետը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ եւ միջամտություն խնդրել, սակայն Վլ․ Պուտինը կապի դուրս չի եկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ