Բոլոր հայտարարությունները պետք է ուղղված լինեն երկարաժամկետ խաղաղությանը եւ լիաչափ կարգավորմանը
Բոլոր հայտարարությունները, որ անում են հակամարտության (ղարաբաղյան – խմբ.) անմիջական կողմերը եւ ոչ տարածաշրջանային խաղացողները, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, հատկապես երկարաժամկետ խաղաղությանը եւ լիաչափ կարգավորմանը: Այս մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւի խոսքն այն մասին, որ «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությանը եւ Հայաստանի հետ միասին զգալի կորուստներ կկրի»:
«Յուրաքանչյուր հայտարարություն, որ արվում է, պետք է կշռադատվի հատկապես այն տեսակետից, թե ինչպիսի օգուտ կամ ինչպիսի վնաս կարող է ունենալ: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարեւորագույն, բարդագույն աշխատանք է կատարվել, որ ամեն դեպքում յուրաքանչյուր բառը պետք է կշռադատվի, պետք է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի համար է այն արտաբերվում: Այն ամենը, ինչը վերաբերում է հողի վրա եւ գործառնական պարտավորությունների կոնկրետ մանրամասներին, ապա այս բոլոր հարցերը կարող են եւ պետք է երկրների միջեւ լուծվեն աշխատանքային կարգով:
Մենք երկխոսություն ենք վարում եւ գոյություն ունեցող բոլոր խողովակներով կապ ենք պահպանում թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ: Բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այս հունում: Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի երկարատեւ եւ հաստատուն խաղաղություն: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նաեւ հակամարտության կողմերն արձագանքեն այս նպատակներին»,- նշել է Զախարովան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...