Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։
Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։
Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաեւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։ Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։
Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են եւ Վիտալի Բալասանյանը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին։
Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ հրապարակված հեռախոսային խոսակցությունը, որտեղ Հարությունյանը բողոքում էր, որ 10 օր է՝ խնդրում է զորք ուղարկել, Փաշինյանը չի ուղարկում, Արցախի նախագահի գիտությամբ է տարածվել, որ իրեն ուղղված դժգոհությունների ալիքը մեղմվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ