Հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի ընդդիմադիրները քայլերթ են անցկացրել
Մեծաթիվ մարդիկ են դուրս եկել Վարշավայի փողոցներ՝ ի նշան բողոքի ցույցի Լեհանստանի կառավարության դեմ հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի խստացումից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Կիրակի բողոքի ցույցը նվիրվել էր 1981 թվականին երկրի կոմունիստական ռեժիմի կողմից ռազմական դրություն սահմանելու 39-րդ տարելիցին: Բազմաթիվ լեհեր մեղադրում են կառավարությանը, որ այն ավելի ու ավելի նմանվում է այդ շրջանի ավտորիտար ռեժիմին:
Ակցիան կազմակերպվել էր «Կանացի հարված» կազմակերպության կողմից, որը կազմակերպել էր զանգվածային համազգային բողոքի ցույցերը հոկտեմբերի 22-ին հղիության ընդհատումների մասին որոշումից հետո: Նրան միացել են նաեւ ուրիշ կազմակերպություններ, օրինակ, ձեռնարկատերեր, որոնք հիասթափված են նրանով, թե ինչպես է կառավարությունը հաղթահարում կորոնավիրուսի համավարակը:
Քայլերթն անցկացվել է «Մենք դուրս ենք գալիս հանուն ազատության: Մենք դուրս ենք գալիս հանուն ամեն ինչի» կարգախոսի ներքո:
Ցուցարարները քայլերթ էին կազմակերպել մինչեւ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու տուն, որը դե-ֆակտո համարվում է երկրի առաջնորդը, նշում է գործակալությունը:
Նշվում է, որ Կաչինսկու տունը շրջափակվել էր բազմաթիվ ոստիկանական ուժերով, իսկ ճանապարհին իրավապահ մարմինները տուգանել են մարդկանց, ովքեր տեղ-տեղ փակել էին փողոցները:
Ընդ որում՝ ոստիկանությունը նաեւ հայտարարել է ցուցարարներին, որ նրանց միջոցառումն անօրինական է կորոնավիրուսի համավարակի պատճառով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...