Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պատմել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի սրացումը կանխելու մասին
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում գրանցվել է մեկ խախտում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակված հայտարարությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում գրանցվել է հրադադարի մեկ խախտում: Ռուս խաղաղապահների գործողություններով իրավիճակի հետագա սրման հավանականությունը կանխվել էր»,-ասված է հայտարարության մեջ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար աջակցություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ 634 փախստականի անվտանգ վերադարձը: Ընդհանուր առմամբ արդեն վերադարձել է 38 341 մարդ:
Նաեւ մեկ օրվա ընթացքում անցկացվել է Ստեփանակերտում ինժեներական հետախուզություն եւ տեղանքի ականազերծում: Մաքրվել է ութ հեկտար տարածք, յոթ կիլոմետր ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտում Մարշալ Բաղրամյանի փողոցը, եւ 50 շենք, հայտնաբերվել եւ ոչնչացման համար տարհանվել է 51 չպայթած ռազմամթերք:
Բացի այդ, ռուսական բժշկական բրիգադը Այգեստան բնակավայրում ցուցաբերել է ամբուլատոր օգնություն 23 տեղի բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում