ԼՂ-ում Բաքվի և Անկարայի «փառահեղ հաղթանակին» խանգարեց Մոսկվան. Süddeutsche Zeitung
Մինչ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիսավոր կերպով նշում են իրենց հաղթանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, Ռուսաստանը դեռևս չի հստակեցնում տարածաշրջանի կարգավիճակի հարցը, հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը:
Հեղինակ Զիլկե Բիգալկեն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն կերպ աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս հակամարտությունում՝ օգնելով հակամարտությունն ի օգուտ թուրքական կողմի ավարտելուն:
«Թուրքիան այսպիսով իր ազդեցությունն է տարածել հարավային Կովկասում՝ մեղմացնելով ադրբեջանցիների 30-ամյա զայրույթը», – գրել է հեղինակը:
Հեղինակը նշել է, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած ռազմական շքերթը կարևոր էր Ալիևի համար՝ «ներքին լսարանին» ցույց տալու ռազմական ավարները, իսկ Էրդողանի համար հնարավորություն էր ցուցադրելու իր նոր դերակատարությունը տարածաշրջանում: Այս ամենը փոխում է խաղի կանոնները Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, որպես նախկին ԽՍՀՄ պետություն, Մոսկվայի տնտեսական գործընկերն է, իսկ Հայաստանը՝ դաշնակիցը:
«Ռուսաստանը ԼՂ վերջին պատերազմում կրակի դադարեցման վերաբերյալ նոր պայմանավորվածության ստորագրման հարցում հանդես եկավ միջնորդի դերում: Պատերազմին վերջ դրած փաստաթղթի համար պահանջվեց Պուտինի, այլ ոչ թե Էրդողանի ստորագրությունը: Այս առումով պատերազմի ելքը թեև հաղթական եղավ թուրք և ադրբեջանցի նախագահների համար, սակայն միևնույն է դա այն փառահեղ հաղթանակը չէր, որը նրանք երեկ տոնում էին Բաքվում: Դրան խանգարեց Մոսկվան:
Մոսկվան չմեկնաբանեց երեկվա ռազմաշքերթ: Դրա փոխարեն նույն օրը ռուսական մամուլը տարածեց Ադրբեջանի վերաբերյալ մեկ այլ պատմություն՝ կովկասյան այդ երկրից արգելվել է լոլիկի ներկրումը Ռուսաստան: Էմբարգոն ուժի մեջ է մտել հենց Բաքվի ռազմաշքերթի անցկացման օրը»,-եզրափակել է հեղինակը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ