Ռուսական կողմը դժգոհել է Հայկ Կոնջորյանից. միջադեպ ԵԱՀԿ նիստի ժամանակ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։
Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկի ժամանակ վերջինս ոչ միայն անգելերեն լեզվով է ելույթ ունեցել, այլ նաեւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ անգլերեն լեզվով է հաղորդակցվել, որն էլ դժգոհությունների պատճառ է դարձել, թե ինչու է Կովկասի բնակիչ, իրենց ռազմավարական գործընկերը ռուսերենի փոխարեն այլ լեզվով խոսում:
Ռուսական կողմը պատերազմի օրերին Վարդանյանին փակուղում է դրել, թե ինչու են իրենցից օգնություն պահանջում, բայց այլ վերաբերմունք ցույց տալիս օտար ատյաններում։ Վլադիմիր Վարդանյանն էլ ռուսական կողմի դժգոհության մասին հարցը բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել հենց Հայկ Կոնջորյանը: Վերջինս էլ շտապել է արդարանալ, թե միայն ելույթն է եղել անգլերենով, եւ ռուսական կողմի դժգոհությունն էլ արդարացի չէ:
Այս միջադեպի եւ դժգոհության շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, սակայն վերջինս ասաց, թե նման միջադեպ չի հիշում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ