Այս օրերին Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպում շատ մարդիկ՝ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին, ում շուրջ հավաքվեցին քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունը եւ ընտրություններում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին։
Հիմա էլ թեեւ Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, եւ շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին այլընտրանք գրեթե չկա, եւ հարկադրված են աջակցել «Վազգեն Մանուկյան-պրոյեկտին»։
Մենք տեղեկացանք, որ այս օրերին նրա հետ են հանդիպում շատ մարդիկ՝ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, օրինակ, նրան են սատարում ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ եւ խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ