Թիրախում նախկին և ներկա պաշտոնյաներն են. ովքեր կհրավիրվեն հարցաքննության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 19-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի հայտնի մամուլի ասուլիսից հետո, Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է ընթանում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել եւ հրավիրվում ներկա, նախկին պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, ում անունները Մովսես Հակոբյանը տվել է մամուլի ասուլիսի ժամանակ, կամ էլ այն մարդկանց, ովքեր կարող էին ի պաշտոնե ազդեցություն կամ կապ ունենալ այն հանգամանքների հետ, որոնց մասին խոսել էր Հակոբյանը:
Մենք տեղեկացանք, որ առաջիկայում հարցաքննության կհրավիրվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, քանի որ ասուլիսի ժամանակ նա երկուսի անունն էլ տվել է: Բացի այս, անուններից հնչել են նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի եւ այլ մարդկանց անուններ:
Նկատենք՝ Հակոբյանը ՀՔԾ հրավիրվեց անմիջապես մամուլի ասուլիսից երկու ժամ հետո, իսկ հիմա էլ կառույցում մեծածավալ քննչական աշխատանքներ են սկսվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ