Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի եւ լոլիկի ներկրումը
Դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այս երկրից արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծառայությունը նշում է, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը բազմիցս տեղեկացրել է արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին: «Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք՝ հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց՝ պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր)»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Սրա հետ կապված՝ ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության տարածքում նշված վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու նպատակով, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից արգելել ադրբեջանական ծագմամբ լոլիկի եւ խնձորի ներկրումը Ռուսաստան»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...