Վիտալի Բալասանյանն ասել է՝ աշխատանքի չգաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանն առաջին աշխատանքային օրը աշխատակազմի քարտուղարությանը զգուշացրել է, որ բոլորն ազատվում են աշխատանքից՝ երկուշաբթի օրվանից աշխատանքի չներկայանան։
Հիշեցնենք, որ ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավականին ուռճացրել էր աշխատակազմը, 2-3 աշխատակցի փոխարեն մոտ 50 աշխատող էր ընդունել։ Նախկինում Արցախից հերքում էին այս մասին մեր լուրերը, սակայն երեկ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը ՖԲ էջում Բալասանյանի զգուշացումից հետո ահազանգել էր, թե ԱԱԽ նոր քարտուղարը «վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգությունը»։
Մեր տեղեկություններով, Բալասանյանը մտադիր է վերադառնալ նախկին կարգավիճակին եւ ԱԱԽ քարտուղարի գրասենյակում ընդամենը երկու-երեք հաստիք պահել։ Սամվել Բաբայանի խոսնակից երեկ տեղեկացանք, որ աշխատակազմը չի ներկայացել աշխատանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում