Թրամփը կրկին պնդել է, որ ընտրություններում հենց ինքն է հաղթել
Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը շաբաթ Ջորջիա նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է, որ չի ցանկանում սպասել հաջորդ ընտրություններին երկրի ղեկավարի աթոռը վերադարձնելու համար՝ հասկացնելով, որ վստահ է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր շարժման հաջորդ մեծ հաղթանակը կսկսվի հենց այստեղ հունվարի 5-ին: Մենք պատրաստվում ենք վերադարձնել Սպիտակ տունը, մենք կրկին կհաղթենք: Մենք նաեւ պատրաստվում ենք վերադարձնել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ [հանրապետականների] հսկողությունը: Այնուհետեւ՝ 2024 թվականին, հուսով եմ՝ ես ստիպված չեմ լինի թեկնածությունս առաջադրել, մենք պատրաստվում ենք կրկին շահել Սպիտակ տունը»,-ասել է Թրամփը: «Ես չեմ ցանկանում սպասել 2024 թվականին: Ես ցանկանում եմ վերադառնալ երեք շաբաթ անց»,-հավելել է նա:
Դա ԱՄՆ համընդհանուր ընտրություններից հետո կողմնակիցների առջեւ Թրամփի առաջին ելույթն էր: Միջոցառումն անցկացվում էր հանրապետականներ Դեւիդ Փերդյուին եւ Քելի Լեֆլերին աջակցելու համար, որոնք վերընտրվում են ԱՄՆ Կոնգրեսի Սենատում: Հունվարի 5-ին նահանգում կանցկացվի երկրի օրենսդիր մարմնի վերին պալատի ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկության արդյունքից է կախված Սենատում ուժերի հարաբերակցությունը:
Ելույթի ժամանակ Թրամփը հերթական անգամ հայտարարել է ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումների եւ կեղծումների մասին, ինչպես նաեւ կրկին քննադատել Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին, որին մինչ այդ կոչ էր արել գումարել նահանգի օրենսդիր մարմնի արտահերթ նիստ ընտրությունների արդյունքները քննարկելու, ինչպես նաեւ քվեաթերթիկներում ամերիկացիների ստորագրությունների իսկությունը ստուգելու համար: «Հույս ունեմ, որ մեր օրենսդիրները եւ ԱՄՆ Գերագույն դատարանը կփրկեն մեր երկիրը»,-նշել է նախագահը:
Թրափը կոչ է արել հավաքվածներին գնալ ընտրատեղամասեր հունվարի 5-ին՝ ընդգծելով առաջիկա քվեարկության կարեւորությունը: «Դեմոկրատները փորձել են գողանալ նախագահի պաշտոնը... Այժմ նրանք փորձում են գողանալ երկու կարեւոր տեղ Սենատում... Այդ տեղերը պաշտպանության վերջին գիծն է Ամերիկան փրկելու եւ մեր բոլոր ձեռքբերումները պաշտպանելու համար»,-ասել է հանրապետականը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...