Էրդողանը Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձեւն անվանել է «լիարժեք աղետ»
Շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձեւը անվանել է «լիարժեք աղետ» եւ «հարձակում Ադրբեջանի ինքնավար իրավունքների վրա», հաղորդում է Ahval-ը:
Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մեկի վրա չի հարձակվել իր հողի վրա, այլ ազատագրել է սեփական հողերը, որոնք եղել են Հայաստանի հսկողության տակ շուրջ երեք տասնամյակ՝ չնայած ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը լիարժեք աղետ է, որը դուրս է եկել սկանդալի սահմաններից»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը սատարել է Սենատի կողմից (խորհրդարանի ներքին պալատ) ավելի վաղ ընդունված բանաձեւը, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ՝ ուղղված երկրի իշխանություններին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում