Բոնդի մասին պատմող ֆիլմից Շոն Քոներիի ատրճանակը վաճառվել է քառորդ միլիոն դոլարով
Շոն Քոների կատարմամբ Ջեյմս Բոնդի ատրճանակը (1962 թվականի «Բժիշկ Նոու» ֆիլմում) աճուրդում վաճառել են 256 հազար դոլարով, հաղորդում է THR-ը:
Julien's Auctions աճուրդի տան գնահատմամբ սկզբնական արժեքը կազմել է 150-200 հազար դոլար։
Խոսքը Walther PP ատրճանակի մասին է։ Երկրպագուները գիտեն, որ «Բժիշկ Նոու» ֆիլմում Ջեյմս Բոնդը Beretta-ն փոխարինել է Walther PP-ով, քանի որ Մի-6-ում մտահոգված էին՝ Beretta-ն կրկին կարող էր նրան «անհարմար դրության մեջ դնել»:
Այդ ժամանակից ի վեր, Walther ատրճանակը դարձել է հայտնի գործակալի հիմնական զենքը:
Նշենք, որ լեգենդար Շոն Քոներին մահացել է հոկտեմբերի 31-ին 90 տարեկանում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...