Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա
Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Բահրեյն մեկնելուց` պատճառաբանելով հարձակումների սպառնալիքներն Իրանի կողմից, հայտնում է AP-ն:
Իրանն Իսրայելին մեղադրել էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ: Իսրայելը չի մեկնաբանել սպանությունը: Սակայն Ֆախրիզադեն արդեն վաղուց էր «Մոսադի» թիրախը դարձել:
Իսրայելը պայմանագրեր է ստորագրել Պարսից ծոցի արաբական երկրների` ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Թրամփի վարչակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները համընդհանուր իրարանցում էին առաջացրել Իսրայելում, եւ այս ամիս հրեական Հանուկա տոնի կապակցությամբ հազարավոր իսրայելցի զբոսաշրջիկներ պատրաստվում են մեկնել ԱՄԷ՝:
«Իրանցի պաշտոնյաների կողմից սպառնալիքների լույսի ներքո մտավախություններ կան, որ Իրանը կփորձի գործել իսրայելական թիրախների դեմ»,- ասվում է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Իշխանությունները խորհուրդ են տվել նաեւ զերծ մնալ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրաքի քրդական տարածաշրջան եւ Աֆրիկա մեկնելուց:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...