Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո
Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար և Ակնաբերդ գյուղերը կմնան հայերի վերահսկողության ներքո։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Չարեկտարի գյուղապետ Կամո Ցականյանը, որը նշեց, որ նոր է վերադառնում գյուղից։
Նշենք, որ գյուղերի բնակիչները վերջին պահին են իմացել այս որոշման մասին։
«Չարեկտարի բնակիչները հիմնականում հանել են իրերը, այրել են տները, և դեռ պարզ չէ՝ կվերադառնա՞ն, թե՞ ռազմական բազա կտեղակայվի այնտեղ»,- ասաց գյուղապետը մեզ հետ զրույցում։
Նշենք, որ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։
Ակնաբերդը Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում