Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն, Երեւանից 32 ավտոբուսներ շարժվել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ բերելով շուրջ 1300 մարդու: Շարասյունն ընթացել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը ապահովել են ռուսաստանցի զինծառայողները:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ օրական ավելի քան 2300 փախստականներ են Հայաստանից վերադառնում Լեռնային Ղարաբաղում իրենց տները: Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ստեփանակերտ 1400 մարդու, շաբաթ օրը՝ 1100 մարդու վերադարձի մասին: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 000 բնակիչներ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում