Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, ինչպես նաեւ երկկողմ ձեւաչափում կապերի ընդլայնումը եւ ինտեգրման խորացումը գունավոր հեղափոխություններին դիմակայելու լավագույն միջոցն է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ցանկացած գունավոր հեղափոխություն պետությունն ավելի թույլ, իսկ ժողովրդին ավելի աղքատ է դարձնում։ Այդ խռովություններից հետո ոչ մի տեղ մարդիկ չեն սկսել ավելի լավ ապրել։ Այդ աղետի դեմ լավագույն դեղը նույնպես հայտնի է՝ մեր կապերի, ինտեգրման ընդլայնումն ու խորացումը։ Բոլոր ձեւաչափերում՝ երկկողմ, ԵՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Առաջին հերթին տնտեսության, անվտանգության եւ մարդկային շփումների ոլորտներում»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ արտասահմանից բողոքի ցույցերի կազմակերպիչները փորձում են վերացնել մրցակցին եւ կործանել Բելառուսի ներուժը։
Մերձավոր արտասահմանի երկրները միջազգային ասպարեզում պետք է հանդես գան միասնական ճակատով, հավելել է Լուկաշենկոն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...