Մեծ Բրիտանիան մտադիր է մեծացնել օտարերկրյա ներդրումների արգելափակման իր լիազորությունները
Բրիտանական կառավարությունը նախատեսում է համապատասխան օրենքի հիման վրա անվտանգության նկատառումներից ելնելով մեծացնել օտարերկրյա ներդրումների արգելափակման կամ փոփոխություններ կատարելու իր լիազորությունները, հայտնում է Associated Press-ը։
Ըստ «Ազգային անվտանգության եւ ներդրումների մասին» օրենքի՝ ձեռնարկատիրական հատվածի ներկայացուցիչները պարտավոր են լինելու կառավարությանն իրազեկել զգայուն ոլորտներում գործարքներ կնքելու մտադրության մասին, ներառյալ պաշտպանությունը, տրանսպորտը, կոմունիկացիաները եւ արհեստական ինտելեկտը։
Դրանից հետո կառավարությունը 30 օրվա ընթացքում զբաղվելու է գործարքների եւ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող կետերի վերաբերյալ պայմաններ սահմանելու ստուգմամբ։
Օրինագիծը, որը վերաբերում է տեխնոլոգիաներին եւ մտավոր սեփականությանը, ինչպես նաեւ կորպորատիվ կլանմանը, հետեւում է ԱՄՆ եւ Ավստրալիայի օրինակին՝ «պոտենցիալ թշնամական երկրներից» ներդրումների հետ կապված մտավախությունների մեծացման ֆոնին։ Խոսքը, մասնավորապես, Չինաստանի մասին է։
«Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ աշխարհում ամենագրավիչ ուղղություններից մեկը եւ ցանկանում է, որ այդպես էլ շարունակվի։ Բայց թշնամական խաղացողները չպետք է կասկածեն, որ Մեծ Բրիտանիա վերադառնալու ճանապարհ չկա»,- նշված է Մեծ Բրիտանիայի բիզնեսի նախարար Ալոք Շարմի հայտարարության մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...