Սենատոր Էդվարդ Մարկի. Ամոթ է, որ ԱՄՆ-ն կրկին զիջեց Ռուսաստանի, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդվարդ Մարկին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ` կոշտ քննադատելով ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:
«Ամոթ է, որ Միացյալ Նահանգները` Թրամփի եւ Պոմպեոյի ղեկավարության ներքո, մեկ անգամ եւս զիջեցին Ռուսաստանի արտաքին քաղաքական կարեւոր գործը, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարձակումների եւ շահագործման օբյեկտ դարձան»,- ասվում է Մարկիի հայտարարության մեջ:
«Սա բիծ է այս վարչակազմի վրա, որ նրանք թույլ տվեցին նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին հողեր զավթել Հարավային Կովկասում եւ ծիծաղել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վրա: Իմ մտքերը հայ ժողովրդի հետ են, որն այս ամբողջ արշավի ընթացքում անընդհատ հարձակման է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, այդ թվում` Սիրիայից օտարերկրյա զինյալների օգտագործման մասին հաղորդագրությունները»,- հայտարարել է սենատորը:
«Ինչպես ես ասացի, Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտեն այս ապօրինի ռազմական արշավը եւ վերջ տան անվտանգության ապահովման մեր օգնությանն Ադրբեջանին եւ Թուրքիային: Մենք նաեւ պետք է պատրաստ լինենք հումանիտար օգնություն տրամադրել, որն այդքան խիստ անհրաժեշտ է հայ ժողովրդին: Չափազանց կարեւոր է նաեւ, որպեսզի մենք շարունակենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին երկրի համար այս դժվար պահին»,- հավելեց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...