ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունը
ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունը եւ ամեն ինչ կանի կողմերին համաձայնագրերի կատարման գործում օգնելու համար, ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք շատ շնորհակալ ենք ռուսական իշխանություններին այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է Դյուժարիկը` նշելով, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «թեթեւացած շունչ քաշեց»` կապված ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղեկատվության հետ: «Եվ մեր թեթեւության զգացումը կապված է այն հույսի հետ, որ սա վերջ կդնի քաղաքացիական բնակչության տառապանքներին: Մենք ողջունում ենք, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Մենք մեր կողմից կանենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի կողմերին աջակցենք այդ համաձայնագրերի իրականացման հարցում»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...