Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
Եվրամիությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի խոսքով՝ Բրյուսելում այժմ քննարկում են պայմանավորվածությունների հետևանքները:
«Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի մասին հաղորդագրությունները: Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը: Դրանց մեկնարկից ի վեր մենք հանդես ենք եկել նման կոչերով: Այժմ վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ներկայիս դրությունը, ինչից հետո առանձին հայտարարությամբ հանդես կգանք»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...