ՌԴ ՊՆ․ Ռուս խաղաղապահները շարժվեցին դեպի Ղարաբաղ
Ռուս խաղաղապահները շարժվեցին դեպի Ղարաբաղ, մեկնումն իրականացվում է Ուլյանովսկի օդանավակայանից՝ ԻԼ-76 ինքնաթիռներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է տեղակայվում՝ 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմեքենայի եւ հատուկ տեխնիկայով»,- ասել են գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ խաղաղապահներին ԻԼ-76 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխում են Ուլյանովսկի օդանավակայանից: Զորախմբիի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես պարզաբանել են նախարարությունում, հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանելու հսկողության համար ռուսական դիտակետեր կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միավորում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը կտեղակայվի Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...