ՌԴ ՊՆ. Ռուսական Մի-24 ուղղաթիռը ՀԶՀՀ-ի կողմից խոցվել է Հայաստանի երկնքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ (թարմացված)
Հակազենիթային հրթիռային համալիրից Ռուսաստանի Մի-24 ուղղաթիռ է խոցվել Հայաստանի երկնքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Ռուսաստանի Դաշնության Մի-24 ուղղաթիռը ընկել է Հայաստանի լեռնային տարածքում, զոհվել են անձնակազմի երկու անդամներ, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է օդանավակայան, հստակեցրել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը պարզում է, թե ով է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը այս երկրի տարածքում:
«Նոյեմբերի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17։30-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Երասխ գյուղի բնակավայրի մոտ օդային տարածքում, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետության) սահմանի մոտակայքում գտնվող ռուսական Մի-24 ուղղաթիռը գետնից կրակահերթի է ենթարկվել ՀԶՀՀ-ի կողմից: Հրթիռի հարվածի հետեւանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել Հայաստանի տարածքում լեռնոտ շրջանում:
Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել է բազային օդակայանի տարածք:
102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար ռուսական ուղղաթիռի վրա կրակողներին»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...