Պուտինը մի շարք հանդիպումներ կանցկացնի զինված ուժերի ղեկավարության հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ կանցկացնի Զինված ուժերի ղեկավարության եւ երկրի պաշտպանական համալիրի հետ, հայտնում է vesti.ru կայքը:
Նշվում է, որ վերջին տարիներին, այդ թվում` նման հանդիպումների արդյունքում, ռուսական բանակը նոր տեսակի զենքերով հագեցվածությամբ պատմության մեջ առաջին անգամ առաջ անցավ բոլորից: Բացի այդ, այս հանդիպումների ժամանակ փակ դռների հետեւում քննարկվում են պաշտպանական գործարանների ներուժի օգտագործման եւ քաղաքացիական արտադրանքի արտադրության տարբերակները:
Կայքում հաղորդվում է նաեւ, որ հաջորդ շաբաթ նախագահը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն համավարակի պատճառով կանցկացվի հեռավար կարգով: Նախագահի ժամանակացույցում ներառված է նաեւ մասնակցությունը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...