Հայերին վիրավորած Ռամիլիա Սաիտովային ձերբակալել են ծայրահեղության կոչերի պատճառով
Բաշկիր հասարակական գործիչ Ռամիլիա Սաիտովային, որը հայերին վիրավորել էր, ձերբակալել են ծայրահեղության կոչերի պատճառով, հայտնում է «Ուֆայում Էխո Մոսկվի ռադիո»-ն։
Նա ավելի վաղ համացանցում իր հետեւորդներին հղած տեսաուղերձ էր հրապարակել, որում կոչ էր արել «Ուրալում բոլոր խաչերը վերացնել»։ Նա մասնավորապես այդպիսի օբյեկտներից մեկը նշել էր Բաշկիրիայի Բելորեցկու շրջանի Ուզյան գյուղում։ Անհայտ անձինք այսօր առավոտյան այդ խաչն այրել են, իսկ տարածքային ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել վանդալիզմի հոդվածով։
Երեկոյան հայտնի էր դարձել Ռամիլիա Սաիտովայի ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է «Բաշինֆորմ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
Հոդվածում նշվում է, որ խոսքը կարող է վերաբերել ակտիվիստի հետապնդման մասին ազգայնական ուղղվածության ծայրահեղության հրապարակային կոչերի եւ ատելություն կամ թշնամանք հրահրելու պատճառով։ Այս քրեական հոդվածները նախատեսում են ընդհուպ մինչեւ ազատազրկման պատիժ։
Հիշեցնենք, որ Ռամիլիա Սաիտովան ընթացիկ տարում արդեն դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ատելություն հրահրելու վարչական հոդվածով։ Դատարանն այդ ժամանակ նրան կալանավորել էր 10 օրով տեսագրության համար, որում նա մի խումբ հայ երիտասարդների էր դիմում Բաշկիրիայում մեծ թվով հայերի գտնվելու պատճառների վերաբերյալ հարցով։ Հասարակական գործիչը դատարանի որոշումը բողոքարկել էր Բաշկիրիայի Գերագույն դատարանում, որը ստորին ատյանի որոշումն անփոփոխ էր թողել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...