Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին կոչ է արել չհայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ սկզբում առաջատար էր նախագահական մրցապայքարում, իսկ այնուհետեւ տեսել է, թե ինչպես է «իր առաջատարությունն անցնող օրերի հետ հրաշքով անհետանում»՝ իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենին կոչ անելով չհայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
«Ջո Բայդենը չպետք է անհիմն հավակնի նախագահի պաշտոնին։ Ես նույնպես կարող եմ այդ մասին հայտարարել։ Դատաքննությունը նոր է սկսվում»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Դոնալդ Թրամփը։
Fox News հեռուստաալիքը նշում է, որ Ջո Բայդենը առաջատար է այնպիսի առանցքային նահանգներում, ինչպես Փենսիլվանիան եւ Ջորջիան, որտեղ նախկինում առաջատարը Թրամփն էր, քանի որ Թրամփի կողմնակիցները հիմնականում անձամբ էին մասնակցում քվեարկությանը, եւ այդ ձայները առաջին հերթին էին հաշվարկվում, իսկ Բայդենի կողմնակիցների մեծ մասը քվեարկել է փոստով։
«Ընտրությունների գիշերը այդ նահանգներում այնքան մեծ ճեղքում ունեի, միայն պետք է տեսնել, թե այդ ճեղքումը ինչ հրաշքով է անհետանում անցնող օրերի հետ։ Հնարավոր է դա կվերականգնվի մեր դատական գործերի առաջընթացին զուգահեռ»,- նշել է Դոնալդ Թրամփը Twitter-ում։
Ուրբաթ ավելի վաղ, երբ Բայդենը ձայների քանակով առաջ էր անցել, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պայքարը կշարունակի եւ կօգտագործի «իրավունքի բոլոր ասպեկտները»։
ԱՄՆ նախագահի ընտրարշավի շտաբը դատական վեճի մեջ է Նեւադայում՝ հայտարարելով, թե ապացույցներ ունի, որ քվեարկության ժամանակ օգտագործվել են մահացածների եւ այն անձանց անունները, որոնք նահանգի բնակիչներ չեն։
ԱՄՆ նախագահի ընտրարշավի շտաբի հայտարարության համաձայն՝ ընտրություններում անօրինականորեն օգտագործվել են ընտրողների «տասնյակ հազարավոր» ձայներ, որոնք արդեն Նեւադայի բնակիչներ չեն։
Նեւադայում առաջատարը Բայդենն է՝ նա ընտրական տեղամասերի 87 տոկոսում ստացել է ընտրողների մոտ 22 600 ձայն։
Հանրապետական կուսակցության ընտրարշավի շտաբի ուշադրությունը կենտրոնացած է նաեւ Փենսիլվանիա նահանգի վրա, որտեղ կուսակցությունը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով միջամտել եւ ապահովել, որ նոյեմբերի 3-ից հետո ստացված քվեաթերթիկներն առանձնացվեն այն քվեաթերթիկներից, որոնք ստացվել են ընտրությունների օրը։ Փենսիլվանիան թույլ է տալիս քվեաթերթիկների հաշվարկը, որոնց վրա փակցված է փոստային կնիք, բայց որոնք ստացվում են ոչ ուշ, քան 3 օր հետո։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...