ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ «պատժամիջոցները»
Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգել է՝ Միջերկրական ծովում նրա անօրինական գործունեության պատճառով եւ սպառնում է Անկարայի դեմ նոր սահմանափակող միջոցներ ընդունել։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Խորհուրդը որոշում ընդունեց մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը երկարաձգել սահմանափակող միջոցների գոյություն ունեցող ռեժիմը՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հորատման չարտոնված գործունեության,- նշված է հայտարարության մեջ։ - Այս պատճառով ԵՄ-ն կպահպանի իր կարողությունը նպատակաուղղված սահմանափակումներ կիրառելու այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մասնակցում են Արեւելյան Միջերկրական ծովում չարտոնված հորատումներին»։
Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սեւ ցուցակում է 2 մարդ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...