Քուրդ պատգամավորը, նախկին ոստիկանները Թուրքիայից Հունաստան են փախչում փախստականներով նավակներով
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորը եղել է 65 միգրանտների թվում, որոնք այս շաբաթ նավակով ժամանել են Հունաստանի Իլիա արեւմտյան նահանգի Կատակոլո քաղաք, հայտնում է Greek City Times-ը։
Քուրդ պատգամավորը, որը հրաժարվել է իր անունը հայտնել, լրագրողների հետ խոսել կամ լուսանկարվել, Հունաստանի իշխանությունների կողմից հայտնաբերվել է ապաստարանի այցելուների փաստաթղթերը հանձնելիս։
Ուղեւորների թվում եղել են 20 նախկին թուրք ոստիկաններ, որոնք Հունաստանի իշխանություններին հայտնել են, որ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհներն են, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Մյուսների թվում նավում են եղել Քուրդիստանի Քրդական աշխատավորական կուսակցության 10 անդամներ, ինչպես նաեւ քուրդ լրագրող։ Վերջինը հայտարարել է, որ 3 տարի բանտում է անցկացրել եւ չի կարող Թուրքիա վերադառնալ հետապնդումների շարունակման մտավախության պատճառով։ Լրագրողը նաեւ հայտնել է, որ Էգեյան ծովով վտանգավոր ճանապարհորդության ուղեւորների թվում եղել են քուրդ գիտնականներ։
Associated Press-ի տեղեկություններով՝ Հունաստանի միգրացիայի եւ ապաստարանի նախարարությունը հայտարարել է, որ մոտորանավի 35 ուղեւորները եղել են Թուրքիայից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...