Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի մշակութային Հայաստան ասոցիացիան, որն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է այդ մասին Aqui Bergueda թերթի հրապարակումը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդունված բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ օգտագործելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարջձաններ եկեղեցիներ, ինչպես նաեւ գնդակահարել գերիների:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...