Թրյուդոն եւ Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ կապված վերջին ահաբեկչական հարձակումների եւ բռնության հետ։ Առաջնորդները կարեւորել են արտահայտվելու ազատությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ [հայտարարել են] ահաբեկչության եւ բռնարար ծայրահեղականության դեմ պայքարի հանձնառության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Առաջնորդները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ շեշտել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարեւորությունը։ Դրանից բացի, Թրյուդոն եւ Մակրոնը անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի թեմային եւ քննարկել կանադա-ֆրանսիական հարաբերությունները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...