Կրեմլում նշել են պայմանները, որոնց դեպքում խաղապահներ կտեղակայվեն Արցախում
Կրեմլը շեշտում է, որ Ղարաբաղում խաղաղապահ ուժեր կարող են տեղակայվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է ելք լինել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, և ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ էր արել աջակցել Արցախում Ռուսաստանի խաղաղարար ջանքերին:
«Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Ցանկացած խաղաղապահ ուժ բերվում է հակամարտության գոտի միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն փաստը, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահներին հակամարտության գոտի մտցնելուն:
Պատասխանելով հստակեցնող դիտողությանը, որ ադրբեջանական կողմից դեռ համաձայնություն չկա, և այն հարցին, թե Կրեմլի դիրքորոշումը նույնն է մնում, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղապահներ մտցնել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնվեն, Պեսկովը նշել է. «Ես չէի սկսի տրամաբանել, կսահմանափակվեի միայն արդեն ասվածով»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...