Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն հայտնել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք այս ամենն ավարտենք Կովկասում: Մենք կարող ենք միասին քայլեր ձեռնարկել, խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել` կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ։ Հիմնարար որոշում կայացնելուց հետո միայն «կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մինսկի խումբը «խնդիրը չլուծեց, բայց խաղում էր միայն ժամանակի համար»: Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը պատրաստ է զրուցել Ադրբեջանի նախագահ «եղբայր Իլհամ Ալիևի» հետ: «Եկեք արդեն դա անենք, թող պատվիրակությունները հանդիպեն: Համոզված եմ, որ արդյունքներ կստանանք», - ասել է Էրդողանը`հիշեցնելով, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին հակամարտությունում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...